«Ազատություն». Ռուսաստանը պատրաստ է օգնել Ադրբեջանին և Հայաստանին սահմանների սահմանազատման հարցում, այսօր ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։
«Մենք բազմիցս ասել ենք, որ Ռուսաստանը պատրաստ է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքներին»,- հայտարարել է Զախարովան՝ շեշտելով, որ «Ռուսաստանն ունի եզակի փորձագիտական ներուժ հետխորհրդային տարածքում սահմանազատման և սահմանային վեճերի կարգավորման ոլորտում»։
Ռուսաստանցի պաշտոնյան հավելել է, որ Մոսկվայի տրամադրության տակ կան անհրաժեշտ քարտեզագրական նյութեր։ Թե ինչ քարտեզների մասին է խոսքը, Զախարովան չի հստակեցրել։ Նա տեղեկացրել է, որ «արդեն ձևավորվել է ռուս փորձագետների թիմ՝ խորհրդատվական օգնություն ցույց տալու համար»։
Լուսինե ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: