Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Անկլավների հարց Բրյուսելում չի քննարկվել, բայց պետք է իմանալ նաեւ, որ Ադրբեջանն այդ հարցը բարձրաձայնում է»․ Փաշինյան

Մայիս 25,2022 18:08

Անկլավների վերաբերյալ հարցերը ծագել են օրերս Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հրապարակած հայտարարությունում նշված՝ «Ադրբեջանի տարածքով Հայաստանի տարբեր մասերի միջև տարանցման սկզբունքներին» ձեւակերպումից։ Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, որ իր՝ բրյուսելյան այցի համատեքստում շահարկվում է, թե անկլավներն Ադրբեջանին հանձնելու հարց է քննարկվել։

Փաշինյանի խոսքով՝ հարց է ծագել, թե ինչ հաղորդակցության մասին է խոսքը, ԱԽ քարտուղարն էլ պարզաբանել է, որ խոսքն, օրինակ, Երասխի եւ Մեղրիի միջեւ երկաթուղային հաղորդակցության մասին է․ «Այն կարող է հնարավորություն ստեղծել նաեւ ավտոմոբիլային հաղորդակցության համար։ Ճանապարհ մենք ունենք Մեղրիից դեպի ՀՀ բոլոր հատվածներ, բայց երկաթուղային ճանապարհը միայն դրա մասին է»։

Փաշինյանը նշեց՝ անկլավների հարց, որպես այդպիսին, Բրյուսելում չի քննարկվել, բայց պետք է իմանալ նաեւ, որ Ադրբեջանն այդ հարցն ակնարկով կամ ուղիղ տարբեր ձեւաչափերում բարձրաձայնում է․ «Մենք ասել ենք, որ բոլոր գործընթացներում պետք է խորամուխ լինել իրավական հիմնավորումների մեջ։ Մինչեւ այս պահը մենք չենք արձանագրել, որ «դե յուրե» ՀՀ տարածքում կան ադրբեջանական անկլավներ։ Հակառակը՝ արձանագրել ենք, որ Արծվաշենը «դե յուրե» ՀՀ տարածք է։ Հարցերը քաղաքական նպատակներով լրացուցիչ դրամատիզացնելու կարիք չկա։ Որեւէ մեկը չի կարող եւ չի պատրաստվում ժողովրդի թիկունքում ինչ-որ բան անել։ Արցախի ժողովրդի թիկունքում՝ առավել եւս։ Եթե կոնկրետ լուծումներ լինեն, հանրությունը կտեղեկացվի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայկ համբարձումեան says:

    Այո հայեր, վստահեցէ՛ք այս ստախօսին, որովհետեւ պատերազմին օրէ օր նահանջները հաղթելու ենքով ծածկողները, այդ նահանջներու մասին իրազեկող մտահոգները դավաճան կամ հինգերորդ շառասիւն անուանողները երբէք ժողովրդի թիկունքով ոչինչ չեն աներ.
    Վստահեցէք, յետոյ ալ լաց եղէք։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031