«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները Ֆրանսիայի հրապարակում հարցուպատասխան էին կազմակերպել: Քաղաքացիներից մեկը հետաքրքրվեց. «Ոնց պետք է լուծենք Արցախի հարցը»:
«Արցախի հարցի լուծման ուղղությունը եւ դրա հետ կապված ապագան ու անելիքները մեր ժողովուրդը վաղուց արդեն ձեւակերպել է, եւ որեւէ իշխանություն այլ բան չի կարող անել, քան իրականացնել ժողովրդի կամքը, որ առաջին հերթին արձանագրել է Արցախի ժողովուրդը: Եթե վաղը ձեւավորվի ազգային իշխանություն, նա պարտավորված է լինելու այս սկզբունքներով առաջնորդվել»,-ասաց Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքով. «Առաջինը Արցախի կարգավիճակի հարցն է…ակնհայտ է, որ եթե չլուծվի Արցախի կարգավիճակի հարցը այն տրամաբանությամբ, որ նախանշված է հենց Արցախի Սահմանադրության մեջ, Հռչակագրով եւ այն, ինչ այսօր մենք կարմիր գիծ ենք համարում, պետք է չանցնի որեւէ իշխանություն, դա այն է, որ պետք է բացառել Արցախի որեւէ կարգավիճակ` Ադրբեջանի կազմում: Եթե դա տեղի ունեցավ, կավարտվի Արցախի հայաթափմամբ:
Մենք ունենք դրա զուգահեռ` Նախիջեւանի օրինակը… Արցախի հայաթափումը կանխելու մյուս կարեւոր պայմանը անկլավային վիճակի բացառումն է, եթե մայր Հայաստանի հետ Արցախը ցամաքային կապ չունեցավ, հայապահպանության հետ կապված խնդիր ենք ունենալու, դրա օրինակը նույնպես ունեինք, օրինակ` Արծվաշենը ուներ այդպիսի վիճակ, եւ հիմա այնտեղ հայ չի մնացել: Մյուս հարցը անվտանգային համակարգի ամրապնդումն է»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ