Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնությունում այսօր մրցումային երրորդ օրն է: Նախորդ երկու օրերին Հայաստանի ազգային հավաքականից, որը հայտավորվել է բոլոր 13 քաշային կարգերում, ռինգ մտել են չորս բռնցքամարտիկներ:
Այսօր ցերեկային մրցահերթում Վախթանգ Հարությունյանը 1/8 եզրափակչում երկրորդ մենամարտն անցկացրեց, այս անգամ գերմանացի Կեւին Շումանի հետ ու չկարողացավ հաղթահարել նրա արգելքը: Իսկ ահա 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը մրցավարների միաձայն որոշմամբ միավորների բացահայտ առավելությամբ հաղթեց Գերմանիան ներկայացնող Կեւին Շումանին ու պայքարը կշարունակի 1/8 եզրափակչում:
Մեր երկրին հաղթանակ բերել է նաեւ 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը (լուսանկարում), իսկ հանդիսատեսի վերածվել են 54 կգ՝ Ջանիկ Սահակյանն ու 71 կգ՝ Նարեկ Զախարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ