Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ամեն Արցախի դրոշ կպցնողին հասնում է մինիմում երկու քերող». Վահրամ Սահակյան

Մայիս 25,2022 16:32

«Երեկ իմ ներկայացմանը շատ քիչ մարդ կար, բայց ես դրանից չեմ վիրավորվում, որովհետեւ պատճառներ կային` իմ հանդիսատեսը հրապարակում է: Մարդիկ սիրում են թատրոնը, հասկանում են, որ թատրոնում կլսեն ու կիմանան բաներ, որոնք գիտեին, բայց նորովի կտեսնեն… Այն ինչ թատրոնից ես ստանում, ավելի քիչ համարձակ կարող է թվալ, բայց դա շատ ավելի կարեւոր է»,-«Հայելի» ակումբում ասաց գրող, թատերագիր Վահրամ Սահակյանը:

Նրա խոսքով. «Օրինակ` ներկայացման մի հատվածում Կոմիտասի մասին խոսեցի այնպիսի բաներ, որ վերաբերվում է նաեւ այսօրվան, որ այսօր էլ շարունակվում է… Ժամանակին Կոմիտասին հայերը իրենց միություններով, բանով, տարան փակեցին հոգեբուժարանում ու դրանից հետո սկսեցին` մեր մեծերը, մեր Կոմիտասը…Այսօր էլ է նույնը…»:

Վերադառնալով Արցախի դրոշը քերողներին, Վահրամ Սահակյանն ասում է. «Կան կպցնողներ եւ կան քերողներ…Հիշո՞ւմ եք 90-ականներին փողոցներում լույսեր էին միացված դվիժոկով կամ ակումուլյատրով ու փչովի նապաստակներ էին ծախում: Մեկը հավանաբար Դուբայից զակուպ էր արել…Մտածում էի, որ եթե կան նապաստակ ծախողներ, ուրեմն կան բերողներ, կան նապաստակ փչողներ…

Հիմա էլ կան բժիշկներ, գիտնականներ, հեղափոխականներ, ընդդիմադիրներ, իշխանականներ ու կան Արցախի նշան կպցնողներ եւ քերողներ…Քաղաքական գործիչը պետք է տեսնի, որ եթե ամեն Արցախի դպրոց կպցնողին հասնում է մինիմում երկու քերող, ուրեմն մտածի` եկեք էլ չկպցնենք Արցախի դրոշը կամ եթե մի քանի օր անց մի կպցնողի դեմ կա մի քերող, ուրեմն մենք հաղթանակի ճանապարհին ենք… էդ ամեն ինչը մաթեմատիկա է: Թեեւ ես մաթեմատիկայից լավ չեմ, բայց էստեղ հաշվիչ էլ պետք չէ»:

Գրողը հիշեց ԱԳ նախարարության մոտ կայացած բողոքի ցույցը. «ԱԳՆ-ի շենքի աշխատակիցները, օրինակ, դրոշ քերողներ էին… Մարդը փող է ստանում, գնում է գործի, իր երեխուն, որ մանկապարտեզում ասում են՝ պապադ ինչ է աշխատում, էն մեկն ասում է` իմ պապան Արցախի դրոշ կպցնող է, մյուսին ասում են՝ էդ լավ է, բա քո՞նը, իմը քերող է…Վայ արա, դուք լավ եք, ուրեմն ձեր գործերը լավ են, որովհետեւ դուք քերողներդ շատ եք… Հիմա էդ մարդիկ ԱԳՆ-ի մոտ կանգնած տարբեր ձեւերով լուրջ քերում էին, ու դա շատ խնդալու էր: Գնացի տուն, էդ մարդկանց դեմքերը հատուկ մեծացրի ու նայեցի, ես շուտով ֆիլմ կսարքեմ քերողների մասին, իրենք շատ են:

Վաղը չէ մյուս օրը պայքարի ընթացքում կարող է առաջանալ նոր մասնագիտություն… Եթե ես լինեի քաղաքական գործիչ, ուզեի պայքարել ու տապալվել, ես զուռնա կմիացնեի: Գիտե՞ք` զուռնայի ձայնից կարող է մարդիկ խելագարվեն…Չի կարելի զուռնան միացնել բացօթյա տարածքներում, զուռնան լեռնային տարածքների համար է»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031