Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի ժողովրդական արտիստ Ռուբեն Ահարոնյանին՝ ծննդյան 75- ամյա հոբելյանի առթիվ.
«Այն երաժշտությունը, որ տասնյակ տարիներ մատուցվում է Ձեր կատարմամբ, կարողանում է ունկնդրին իրականությունից տեղափոխել դեպի երևակայություն և անսահմանություն՝ համադրելով հայկական երաժշտաշխարհը համաշխարհայինի հետ։ Պատահական չէ, որ Ձեր բեմերի ու համերգասրահների լայն աշխարհագրությունը նույնպես սահմաններ չի ճանաչում։
Ձեր ղեկավարությամբ հանրահայտ Բորոդինի անվան լարային քառյակն ընդլայնել է ճանաչելիության շրջանակը:
Մաղթում եմ Ջեզ, հարգելի Մաեստրո, առողջություն և ստեղծագործական անսպառ եռանդ»:
Կարդացեք նաև
Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահի գրասենյակ