Ուշադրություն
Մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը հանրապետության առանձին լեռնային գոտիներում սպասվում օդի ջերմաստիճանի անկում օդում մինչև 0-2 աստիճան ցրտի սահմաններում։
Երևան քաղաքում՝
Մայիսի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում`
Մայիսի 25-ի, 29-ի և 30-ի ցերեկն առանձին շրջաններում, 26-ի գիշերը՝ Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ:
Կարդացեք նաև
Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 26-ի ցերեկը, 27-28-ին, 29-ի և 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով:
Երևան քաղաքի մայիսի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 30.10C (1994թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 6.4 0C (1956թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 17.60C
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ