Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Մենք պաշտպանում ենք Հայաստանի Հանրապետության պետական մարմինները հայ ժողովրդի թշնամիներից»

Մայիս 25,2022 12:10

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը շրջափակված նախագահական նստավայրի առջեւ դիմելով «Դիմադրության» շարժման անհնազանդության խաղաղ գործողության մասնակիցներին՝ ասաց. «Արդեն 2-րդ օրն է, մենք իրականացնում ենք մի ազնիվ ձեռնարկ: Մենք պաշտպանում ենք Հայաստանի Հանրապետության պետական մարմինները հայ ժողովրդի թշնամիներից: Այսինքն, մենք ոչ թե պաշարում ենք նախագահական նստավայրը, այլ պաշտպանում ենք նախագահական նստավայրը: Որովհետեւ սա սահմանադրությամբ ստեղծված մարմին է, որը պետք է ծառայի հայ ժողովրդին եւ Հայաստանի Հանրապետությանը: Բայց հանգամանքների բերումով այնպես է ստացվել, որ մեր պետության թշնամիները զավթել են այսօր Հայաստանի պետական իշխանության մարմինները եւ ժողովրդի իշխանությունը ծառայեցնում են հայ ժողովրդի թշնամիներին: Հիմա մենք եկել ենք, որպեսզի պաշտպանենք պետական մարմինները եւ ստիպենք, որ դրանք ծառայեն հայ ժողովրդի շահերին:

Սա Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրն է: Մինչեւ այսօր մենք չգիտենք, թե որտեղ է գտնվում Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանը, որը ՄԱԷ-ից փախել է արտասահմանյան մեկ այլ երկիր: Վերջին անգամ տեսանյութով մենք նրան տեսել ենք Միացյալ Արաբական Էմիրություններում: Դրանից հետո նրա մասին ոչ մի տեսանյութ չի հրապարակվել: Մենք այդպես էլ չենք իմացել՝ այդ մարդն ինչի՞ է փախել, ո՞ւր է փախել, ի՞նչ ղալաթ է արել, ի՞նչ փորձանք է բերել մեր գլխին, որ փախել, գնացել է: Բայց մենք գիտենք, որ նա 2020 թվականի նոյեմբերի 9-ին կապիտուլյացիայի մասին առավոտյան թերթը կարդալուց հետո սկսեց սպասարկել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, օգնեց նրան վերարտադրվելու, հետո փախավ արտասահման:

Հիմա դրանից հետո միայն ՔՊ խմբակցության կողմից ընտրվել է այս նախագահը, որը լուսանկարով դաշնամուր է նվագում, բայց տեսանյութով չի երեւում, թե ինչ է նվագում: Հիմա ուզում ենք՝ մի հատ գա, նվագի՝ տեսնենք, թե ինչ է նվագում: Եթե դա «ջուջալարին» է, ուրեմն այդքան էլ լավ բան չի: Եթե «Զարթիր լաո»–ն է, ուրեմն արի, միացիր մեզ, որովհետեւ հիմա եթե որեւէ մեկը նվագել, երգել գիտի, դա պետք է լինի «Զարթիր լաո»–ն, որպեսզի մենք ոտքի կանգնենք եւ փրկենք մեր երկիրը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031