Լրահոս
Օրվա լրահոսը

Ալկոհոլի ազդեցության տակ վիճաբանելիս՝ դանակով և քարով հարվածել են Մեծ Մասրիկի բնակչին. 2 անձ ձերբակալվել է

Մայիս 25,2022 12:06

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ձեռնարկվում են քննչական և դատավարական գործողություններ՝ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ 2022թ. մայիսի 15-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Կուտական բնակավայրի 30 և 29-ամյա բնակիչները, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, վիճաբանել են Մեծ Մասրիկ բնակավայրի բնակիչների հետ, կոպիտ կերպով դիտողություն արել վերջիններիս, որից հետո, նկատելով իրենց ուղղությամբ նայող նույն բնակավայրի 54-ամյա բնակչին, իրենց անձի ենթադրյալ առավելությունն ընդգծելու նպատակով, վիճաբանել են նաև վերջինիս հետ և խմբի կազմում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ հայհոյել են, դանակով և քարով հարվածել նրան՝ կրծքավանդակի, որովայնի և գլխի հատվածքներում պատճառելով մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

Կուտականի բնակիչները ձերբակալվել են՝ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով, և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են դեպքին ականատես վկաներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատահետքաբանական, դատակենսաբանական, տուժողի մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը պարզելու համար՝ նաև դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքները ստուգելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031