Լրահոս
Օրվա լրահոսը

Այս իշխանություններն այսօր հայ ժողովրդին դարձրել են աշխարհաքաղաքական մուրացկան. Արմեն Աշոտյան

Մայիս 25,2022 10:12

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որը նույնպես մասնակցում է «Դիմադրության» շարժման անհնազանդության երթին եւ առավոտից հազարավոր քաղաքացիների հետ շրջափակել են ՀՀ նախագահի նստավայրի շենքը, իր ելույթում ասաց․ «Նիկոլը ոչ մի բանի չէր հասնի, եւ չի հասնի, եթե նրա կողքը չլինեն իրեն սպասարկողները: Նրանք, կատարելով Նիկոլի հրահանգները, մի փոր կուշտ հացի համար, տակները չոր լինի, փորները լիքը տրամաբանության մեջ Նիկոլի հետ միասին վաճառում են մեր հայրենիքը»:

Ըստ Արմեն Աշոտյանի, այսօր նախագահի ինստիտուտը, որով միշտ հպարտացել ենք, դառնում է հայկական պետականության փլուզման, վախճանի խորհրդանիշը. «Մյուս հիմնարկը, որն այստեղից երեւում է, անվտանգության խորհուրդն է, որը շատ կարեւոր է Հայաստանի համար, նույնպես օկուպացված է Արմեն Գրիգորյանի կողմից: Մարդ, որը լինելով արցախցի, լծվել է Արցախի վաճառքի գործընթացին: Ամո՛թ այն մարդկանց, որոնք այսօր սպասարկում են Նիկոլ Փաշինյանին»:

Protesters of the ‘Resistance’ movement blocked RA Presidential Palace and demand the resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan

Protesters of the ‘Resistance’ movement blocked RA Presidential Palace and demand the resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan

Աշոտյանի խոսքով, դեռեւս 2020 թվականի հուլիսին հրապարակվեց Հայաստանի անվտանգության ռազմավարությունը, որը շատ կարեւոր փաստաթուղթ է երկրի համար. «Պատերազմից երկու ամիս առաջ նրանք միասին ջնջել էին «Արցախի հանրապետություն» հասկացությունը այդ պետական փաստաթղթից: Այսինքն՝ պատերազմը դեռ չկար, բայց ՀՀ իշխանությունների աչքերում Արցախի հանրապետություն արդեն չկար, հետո եղավ պատերազմը: Եվ ուզում եք, որ մեր ժողովուրդը հավատա, որ այս ամենը պատահականությո՞ւն է, որ այս երեք տարիները՝ 2018-ից մինչեւ 2020 թվականը, ինչ-որ արվել է՝ բանակի կազմաքանդման, Արցախի սուբյեկտայնությունը գցելու, Արցախի նախագահ Բակո Սահակյանին մարզպետ անվանելու, ուզում եք ասեք՝ այդ ամբողջը պատահականությո՞ւն էր, ո՛չ: Այս պատերազմի համար պատասխանատու են այս դավաճանները»:

Արմեն Աշոտյանի խոսքով, այս իշխանություններն այսօր հայ ժողովրդին դարձրել են աշխարհաքաղաքական մուրացկան, աշխարհաքաղաքական թրաֆիքինգի զոհ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031