Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հրավերով հանդիպեցի ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ։
Հանդիպման ընթացքում բարձրաձայնեցի խաղաղ բողոքի ակցիաների իրականացման այս ողջ ընթացքում մարդու իրավունքների խախտումներին վերաբերող խնդրահարույց հարցեր, այդ թվում`
– ՀՀ ոստիկանական ուժերի կողմից գործադրվող անհամաչափ ուժը խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող մեր քաղաքացիների նկատմամբ,
– լրագրողների նկատմամբ գործադրվող բռնությունների դեպքերը,
– պատգամավորների բերման ենթարկման և անձեռնմխելիության խախտմանն առնչվող հարցեր։
Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը:
Կարդացեք նաև
Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ