Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահականը շրջափակված է

Մայիս 25,2022 09:30

«Երկրում մեկ ամիս է՝ տեղի են ունենում գործընթացներ, համաժողովրդական շարժում է, բայց այստեղ նստած անձն իրականությունից կտրված է: Նա ոչ թե հանրապետության նախագահն է, այլ ընդամենը ՔՊ-ի ներկայացուցիչն այս շենքում»,-այսօր ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ քաղաքացիներին կոչ անելով երեք շարքով շրջափակել նախագահականի շենքը՝ անցակետը ներառյալ:

Protesters of the ‘Resistance’ movement blocked RA Presidential Palace and demand the resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan

«Դիմադրության» շարժման երթն այսօր եւս մեկնարկեց Ֆրանսիայի հրապարակից եւ քայլերթով հասավ Ազգային ժողով, ապա՝ ՀՀ նախագահի նստավայր: Թե՛ ԱԺ-ի մոտ եւ թե՛ նախագահականի, երթին դիմավորեցին մեծ թվով ոստիկաններ՝ վահաններով ու սաղավարտներով:

Protesters of the ‘Resistance’ movement blocked RA Presidential Palace and demand the resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն ասաց, որ, եթե անգամ բաց լինեն նախագահականի դռները՝ չեն պատրաստվում ներս մտնել, քանի որ իրենք խաղաղ անհնազանդության ցույց են իրականացնում:

Protesters of the ‘Resistance’ movement blocked RA Presidential Palace and demand the resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan

Protesters of the ‘Resistance’ movement blocked RA Presidential Palace and demand the resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan

Այստեղ էլ երթի մասնակիցները վանկարկեցին՝ «առանց Նիկոլ Հայաստան», «առանց թուրքի Հայաստան»:

Protesters of the ‘Resistance’ movement blocked RA Presidential Palace and demand the resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan

Իշխան Սաղաթելյանը ոստիկաններին կոչ արեց որեւէ ձեւով ուժ չկիրառել ժողովրդի դեմ, քանի որ իրենց պայքարն անկասելի է:

Protesters of the ‘Resistance’ movement blocked RA Presidential Palace and demand the resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan

Երթի մասնակիցները նշեցին, որ նախագահականում նստած «անձը նույնպես սպասարկում է թուրք-ադրբեջանական շահը», նշեցին, որ տեր են իրենց հայրենիքին:

Protesters of the ‘Resistance’ movement blocked RA Presidential Palace and demand the resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan

Protesters of the ‘Resistance’ movement blocked RA Presidential Palace and demand the resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանն ասաց, որ Հավաքների մասին օրենքը նախատեսում է կոնկրետ կարգավորումներ, որոնք վերաբերում են պետական հիմնարկների բնականոն գործունեությանը: Նրա խոսքով, այս ցույցի ընթացքում պետական հիմնարկների բնականոն գործունեությունը խաթարում է ոստիկանությունը, որովհետեւ հենց ոստիկանությունն է խաթարում պետական հիմնարկի մուտքերն էլ, ելքերն էլ: Ասաց, որ իրենց ցույցը իրազեկման նպատակ է հետապնդում եւ չի կարող լինել անօրինական, իսկ ոստիկանների գործողությունները հակաօրինական են:

Protesters of the ‘Resistance’ movement blocked RA Presidential Palace and demand the resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan

Քաղաքացիները վանկարկեցին՝ «ամո՛թ, ամո՛թ», որից հետո հրմշտոց սկսվեց քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ: Ապա երթի մասնակիցները սկսեցին ձեռքները վեր պարզել:

Protesters of the ‘Resistance’ movement blocked RA Presidential Palace and demand the resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan

Protesters of the ‘Resistance’ movement blocked RA Presidential Palace and demand the resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan

Protesters of the ‘Resistance’ movement blocked RA Presidential Palace and demand the resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan

Protesters of the ‘Resistance’ movement blocked RA Presidential Palace and demand the resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan

Protesters of the ‘Resistance’ movement blocked RA Presidential Palace and demand the resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan

Protesters of the ‘Resistance’ movement blocked RA Presidential Palace and demand the resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031