Լրահոս
Օրվա լրահոսը

Աղազարյան. Որեւէ մեկը չի կարա Արցախը հանձնի Ադրբեջանին. «Հրապարակ»

Մայիս 25,2022 09:17

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանից հետաքրքրվեցինք՝ խմբակցության ներսում քննարկե՞լ են Շառլ Միշելի այս հայտարարությունը եւ ի՞նչ կարծիքի են դրա եւ, առհասարակ, բրյուսելյան հանդիպման մասին։
«Քննարկում չի եղել»,- կարճ ասաց նա։

Ձեզ համար ընդունելի՞ է Շառլ Միշելի այն ձեւակերպումը, որտեղ ասվում է՝ «անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»։

– Դե, հիմա ես չեմ իմանում՝ թարգմանությունը ոնց ա արված, ոնց չի արված, դա ես պետք ա մանրամասն իմանամ, նոր կարողանամ պատասխանել։

Բայց պաշտոնապես որեւէ մեկը չի հակադրվել այս հայտարարությանը կամ չի հերքել այն։

– Բոլոր դեպքերում, մինչեւ մենք համապատասխան չստանաք էդ ամեն ինչը, ես չեմ կարող որեւէ բան ասել։

Բայց կարող է ստանալուց հետո արդեն ուշ լինել, պարոն Աղազարյան, արդեն կարող է պարզվել՝ Արցախն Ադրբեջան է, եւ վերջ։

– Ոչ մի բան էլ երբեք ուշ չի լինում։ Եթե հետեւում եք վերջին երկու տարվա գործընթացներին եւ անհանգստություններին՝ մեզ բոլորիս հետապնդող, ապա կարելի է ասել՝ ամեն ինչ գնում է նորմալ, եւ պետք չի խուճապի մատնվել, եւ, հետեւաբար, երբեք ուշ չի լինում։

Բա որ ստորագրի այդ փաստաթուղթը Նիկոլ Փաշինյանը, ու պարզվի, որ Արցախն այլեւս Ադրբեջան է, ոչ թե Հայաստան, դրանից հետո ուշ չի՞ լինի այլեւս։

– Փաշինյանը որեւէ փաստաթուղթ չի ստորագրի առանց Արցախի իշխանությունների հետ համաձայնության։

Հիմա ընդդիմությունը, ամեն դեպքում, ասում է, որ վտանգ կա՝ Փաշինյանը պատրաստվում է վերջնականապես հանձնել Արցախն Ադրբեջանին։ Դուք կարո՞ղ եք պնդել եւ հուսադրել ընդդիմությանը, որ Հայաստանի իշխանություններն Արցախը չեն հանձնելու Ադրբեջանին։

– Որեւէ մեկը չի կարա Արցախը հանձնի Ադրբեջանին։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031