Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Տղե′րք, ուշքի եկեք, մի՛ մտեք այդ պատասխանատվության տակ, մի՛ կիսեք այդ մեղքի բաժինը, մի՛ սատարեք Նիկոլին»․ Իշխան Սաղաթելյան

Մայիս 24,2022 22:43

«Պատերազմից հետո Նիկոլին սատարելն անտրամաբանական է, երբ ակնհայտ է, որ Նիկոլը տանում է երկիրը հերթական զիջումների։ Այս օրերին Նիկոլին սատարելը մեղք է»,- Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։ Դիմելով ուժային կառույցների ներկայացուցիչներին՝ ասաց․ «Տղե′րք, մեկ անգամ ևս կոչ եմ անում․ մի մտեք այդ պատասխանատվության տակ, մի կիսեք այդ մեղքի բաժինը, հանուն այդ պաշտոնի ու դիրքի մի սատարեք Նիկոլին։ Միակ հենարանը մնացել են ուժային կառույցները»։

Իշխան Սաղաթելյանը հայտարարեց՝ ով նպաստում է, որ Նիկոլ Փաշինյանը մնա, նպաստում է, որ կորցնենք Արցախն ու պետականությունը։ Նա հորդորեց․ «Տղե′րք, ուշքի եկեք»։

Անդրադառնալով ՀՀ ԱԳՆ-ի դիմաց կատարված գործողություններին՝  Իշխան Սաղաթելյանը նկատեց․ «Մենք ասում էինք՝ կա՞ էս շենքում մի պաշտոնյա, որ կունենա այդ համարձակությունը, տղամարդկությունը և կասի, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Տեսա՞ք այդ խղճուկ պաշտոնյաներին, որ գլուխները կախ չէին կարողանում պատասխանել ձեր հարցերին։ Ժողովուրդ, դրա՞նք պիտի պաշտպանեն ՀՀ շահերը։ Թուրքերի հետ այսօր արդեն առաջին նիստն են ունեցել սահմանագծման և սահմանազատման հարցերով։ Նրա՞նք պիտի զբաղվեն սահմանագծման հարցերով։ Չեն կարող, քանի որ կզել են թշնամու առաջ։ Պետք է ազատվենք բոլոր այդ պաշտոնյաներից»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031