«Վաղն առավոտյան՝ ժամը 08։00-ին, կրկին հանդիպում ենք Ֆրանսիայի հրապարակում»,- Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Նա հորդորեց քաղաքացիներին չուշանալ ու վստահեցրեց․«Հետքայլ չկա, նահանջ չկա։ Այս տեմպը պահելու եւ ճնշումներն ավելացնելու դեպքում չեն դիմանալու»։ Իշխան Սաղաթելյանը կոչ արեց յուրաքանչուր քաղաքացու իր հետ ևս մեկ կամ երկու քաղաքացու բերել Ֆրանսիայի հրապարակ։ Խոսելով իրենց պայքարի տրամաբանության մասին՝ ասաց․ «Պետք է տեմպը պահենք ու ճնշումն ավելացնենք։ Սա է այն բանաձևը, որով հասնելու ենք հաղթանակի։ Անհնազանդության գործողությունների թիվը պետք է ավելացնենք։ Կարեւոր է առավոտյան՝ ժամը 08։00-ին, ձեր մասնակցությունը։ Ժամը 18․00-ից հետո ունենում ենք տասնյակ հազարավոր քաղաքացիներ, մեր քաղաքացիները պիտի առավոտ 8-ին գան, որպեսզի պարալիզացնենք ամբողջ քաղաքը, շրջափակենք որ շենքն ուզում ենք, ինչքան ուզում ենք»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ