Aravot.am-ի ունեցած տեղեկություններով` մայիսի 17-ին Կարեն Ղ․-ն ոստիկանություն հաղորդում է ներկայացրել այն մասին, որ Չինչին բնակավայրի նախկին ղեկավար Արմեն Գ․-ի պաշտոնավարման ժամանակ՝ համայնքին նվիրաբերված «ԶԻԼ 131» ավտոմեքենան յուրացվել է Արմեն Գ․-ի կողմից։
Մասնավորապես Կարեն Ղ․-ն տեղեկացրել է, որ Արմեն Գ․-ի ղեկավարման ժամանակ Չինչին բնակավայրին ՀՀ ՊՆ-ի կողմից 2012թ. տրամադրվել է «ԶԻԼ 131» ավտոմեքենան, որը 2012թ. հոկտեմբերի 20-ից իր կողմից համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո հանձնման և ընդունման ակտով իրեն չի հանձնվել։
Կարեն Ղ․-ն հաղորդմանը կից ներկայացրել է նաև 2015թ․-ին ՀՀ ՊՆ կողմից ստացված գրությունը։
Aravot.am-ի ունեցած տեղեկություններով՝ ձեռնարկվում են միջոցառումներ Արմեն Գ․-ին և նշված ավտոմեքենան հայտնաբերելու և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:
Կարդացեք նաև
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ