Լրահոս
Օրվա լրահոսը

Կեղծիքի ոտքերը կարճ են, հատկապես, մեզ հետ. Արմեն Աշոտյանը հիշեցնում է ԵՄ-ի առաջարկը

Մայիս 24,2022 18:24

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ՖԲ էջում գրում է.

«Այս անհայրենիք սրիկաները արդարացնելու համար սեփական դավաճանությունը հույսները դրել են բացառապես կեղծիքի, ստի եւ մանիպուլյացիայի վրա։

Ահա ձեզ եւս մեկ, թարմ օրինակ։

Մեզ ֆռացնելու համար բրյուսելյան տխրահռչակ հայտարարության ճանապարհների «ապաշրջափակման» թեման լղոզելով, ասում են, թե «Նախիջեւանով ենք գնալու Երասխից մինչեւ Մեղրի»։

Այս ստախոսները չեն հիշում, որ անցյալ տարի նույն Եվրոպական միությունը Հայաստանին առաջարկել է 2.6 մլրդ եվրոյի ներդրումային փաթեթ, որում, ուշադիր, կա առնվազն 600 մլն եվրո արժողությամբ Սյունիքի ճանապարհների կառուցման ծրագիր։
«2-րդ ծրագիր․ Կապի և սոցիալ-տնտեսական զարգացման խթանում. Հյուսիս-հարավ միջանցք

Այս ուղղությամբ Եվրամիության ներդրումը կկենտրոնանա Հյուսիս-հարավ մայրուղու դեռևս չկառուցված հատվածների, այդ թվում` Սիսիան֊Քաջարան ճանապարհի վրա։ Ներդրումները նաև կներառեն նաև պլանավորված աշխատանք հարավում նախատեսված նոր` Սիսիան-Քաջարան թունելի կառուցման նպատակով։ Ընդհանուր աջացությունը գնահատվում է մինչև 600 միլիոն եվրո։ Այն ներառելու է դրամաշնորհներ, վարկեր, երաշխիքներ, նվիրատվություններ»։

Կեղծիքի ոտքերը կարճ են, հատկապես, մեզ հետ։
Ես շատ բան եմ հիշում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031