Լրահոս
Օրվա լրահոսը

Չնախատեսված վայրերում աղբ նետելու համար 50 հազար դրամ տուգանք կսահմանվի․ նախագիծը շուտով կներկայացվի կառավարությանը

Մայիս 24,2022 17:58

Աղբի տեսակավորումը Երեւան քաղաքում թերի է իրականացվում։ Այս մասին Երեւանի ավագանու այսօրվա նիստում ասաց ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանը։ Նա ասաց, որ աղբի տեսակավորման կետերը մայրաքաղաքում քիչ են, ապա հետաքրքվեց՝ ե՞րբ ենք ունենալու աղբի վերամշակման գործարան, որպեսզի համայնքը սկսի վերամշակել։

Նիստը վարող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ի պատասխան ասաց, որ պետությունները, որտեղ աղբի վերամշակում են անում, հիմնականում այդ գործընթացը սուբսիդավորում են․ «Որպես այդպիսին, որ համայնքն ունենա աղբի վերամշակման գործարան, ես չեմ պատկերացնում։ Կարող ենք տարանջատում իրականացնել եւ համապատասխան աղբը տրամադրվի կազմակերպություններին, որոնք վերամշակում են աղբը։ Եթե բիզնեսը կարողանա նման բիզնես անել, ապա մենք պատրաստ ենք։ Աղբի վերամշակման հետ կապված տարբեր կազմակերպությունների հետ ենք շփվել, բայց վերջնական այն կետին ենք հանգում, որ պայմանական ստանում են էլեկտրաէներգիա։ Իրենք ուզում են իրենց ներդրումն իրականացնելուց հետո պայմանական 15-20 տարի 1 Կվտ-ը իրենցից 70 դրամով ձեռք բերվի։ Դրա համար այս պահին համայնքը կարող է դիտարկել միայն տեսակավորման խնդիրը, այնպես, ինչպես հիմա է։ Կարող է հոսքագիծ լինի»։

Քաղաքապետն ասաց՝ այո, տեսակավորման կետերը բավականին քիչ են ու արդյունավետությունն էլ՝ ցածր։ Նա վստահեցրեց, որ մրցույթ են հայտարարել նոր աղբամանների ձեռք բերման համար, Դավիթաշեն վարչական շրջանում պիլոտային ծրագիր են սկսելու, ըստ որի ամբողջ Դավիթաշենում աղբի տեսակավորում պետք է իրականացվի։

Քաղաքապետը նիստում նաեւ հայտարարեց՝ Երեւանում չնախատեսված վայրերում աղբ նետելու համար քաղաքացիները կտուգանվեն ոչ թե 5000, այլ՝ 50 հազար դրամով։

«Նախագիծը շուտով կներկայացվի կառավարությանը։ Կարծում եմ՝ մինչեւ հաջորդ ուրբաթ կներկայացնենք, որպեսզի վարչական իրավախախտումների մասին օրենքում փոփոխություն տեղի ունենա»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031