Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ են խնդրել ընդդիմադիր լիդերները՝ Նիկոլ Փաշինյանին. Գեղամ Մանուկյանը մանրամասներ է ներկայացնում

Մայիս 24,2022 17:49

«Տեղեկատվությունը կիսատ է. մեկ հատ «Գրանդ քենդի» չրերով բոնբոներկայի հետ միասին, մի նամակ ուղարկել ենք Ալեն Սիմոնյանի ընտանիքի հետ փոխկապակցված՝ Ջրվեժի, Եռագույն-1, հասցեով տուն: Նույնաբովանդակ մի գրություն էլ՝ մի տուփ մանկական տակդիրների հետ, ուղարկել ենք կառավարության աշխատակազմ՝ ֆեյքերի «ՊՈԱԿ»-ն աշխատեցնող պաշտոնյային», – Aravot.am-ի հետ զրույցում այսպես սարկազմով արձագանքեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ տարածվող լուրերին:

Այսօր իշխանական շրջանակներից տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ ընդդիմադիր լիդերները դիմել են կառավարություն, ավելի կոնկրետ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա ոստիկանությանը հրահանգի ցրել Ֆրանսիայի հրապարակում հավաքվածներին, որպեսզի իրենք «ձերբազատվեն» իշխանության դեմ բողոքող եւ ցույցերի դուրս եկող ժողովրդից ու այդպիսով հանգուցալուծվի իշխանության դեմ փողոցային պայքարը:

Հարցին՝ հնարավո՞ր է նման տեղեկություններ տարածելով իշխանությունները հող են նախապատրաստում՝ ընդդիմության ցույցերը ցրելու համար, Գեղամ Մանուկյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, այս իշխանություններից ամեն ինչ կարելի է սպասել: Թող փորձեն: Միայն մի բան՝ չսխալվեն, թե, ըստ իրենց տարածած տեղեկատվության, այստեղ գումարով ցույցերի մասնակցող քաղաքացիներ են: Այստեղ արժանապատիվ, հայրենիքը սիրող, հայրենիքի համար պայքարի պատրաստ քաղաքացիներ են»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031