Մայիսի 23-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը տեսակապի միջոցով հանդիպում է ունեցել Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի հետ։
Զրույցի ընթացքում Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան շնորհավորել է տիկին Գրիգորյանին ընտրվելու կապակցությամբ և վերահաստատել համագործակցությունը խորացնելու իր պատրաստակամությունը։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է Պաշտպանի հաստատության գործունեության առաջնահերթությունները՝ կարևորելով ընտանիքում բռնության, ատելության խոսքի դեմ պայքարում գործուն միջոցների ձեռնարկումը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերը։
Քննարկվել է անձանց սոցիալ-տնտեսական իրավունքների ոլորտում կարողությունների զարգացմանն ուղղված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակի համատեղ ծրագրի ընթացքը, ինչպես նաև նախանշվել են նոր համատեղ ծրագրային ուղղություններ։
Կարդացեք նաև
Քրիստիննե Գրիգորյանն ու Նինո Լոմջարիան պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկա շփումների ու փոխայցելությունների վերաբերյալ։
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ