Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտման վերաբերյալ քրեական գործ չի հարուցվել․ ՀՔԱՎ

Մայիս 24,2022 17:13

Չնայած ակնհայտ հանցանշաններին՝ մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտման վերաբերյալ քրեական գործ չի հարուցվել, և Սյունիքի դատախազությունը մերժել է քրեական գործ չհարուցելու դեմ ՀՔԱՎ բողոքը։

2022 թ․ ապրիլի 13-ին ՀՔԱՎ-ը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության և անձնական ու ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի հիմնարար իրավունքների խախտման վերաբերյալ։ Հիշեցնենք, որ 2022 թ․ ապրիլի 9-ին Կապանի «Էլեգանտ» սրճարանում լուսանկարել են ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցին, «Ասպարեզ» լրագրողների ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին և Լարիսա Մինասյանին, որը Սյուզի Բադոյանը տարածել էր «Facebook» սոցիալական կայքում՝ կից գրառմամբ՝ «Խիստ մտահոգիչ լուսանկար է փոխանցվել ինձ՝ Կապանի «Էլեգանտ» ռեստորանից»։ Նույն լուսանկարը հրապարակվել էր նաև «Հրապարակ» օրաթերթում։

Դատախազությունը ՀՔԱՎ հաղորդումը վերահասցեագրել էր Սյունիքի մարզի դատախազություն, որն էլ՝ ՀՀ ոստիկանության Կապանի բաժին։ Վերջինս քրեական գործ չէր հարուցել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։

ՀՔԱՎ-ը բողոքարկել էր ՀՀ գլխավոր դատախազություն, քանի որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումն ամբողջությամբ անհիմն էր, չպատճառաբանված, հաշվի չէին առնվել մի շարք փաստեր, խեղաթյուրվել էին իրական հանգամանքները։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031