Այսօր ԱԳՆ շենքի մոտ Aravot.am-ը «Դիմադրության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանից հետաքրքրվեց, թե մի քանի օր առաջ կայացած հանդիպման ժամանակ ավտոերթում առգրավված ավտոմեքենաները սեփականատերերին վերադարձնելու եւ լիազորությունները գերազանցած ոստիկանների նկատմամբ ծառայողական հետաքննություն իրականացնելու՝ ոստիկանապետի խոստումը կատարվե՞լ է: «Այո, հաղորդել են, որ ավտոմեքենաները վերադարձվել են տերերին եւ 47 ոստիկանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Սակայն իրենք էլի շարունակում են բռնություններ եւ տարբեր խուզարկություններ կատարել», – պատասխանեց Իշխան Սաղաթելյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ