Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի ՓԳՀ-ն կազմակերպել էր միջոցառում՝ ի շնորհակալություն Եվրոպական միությանն (ԵՄ) իր առատաձեռն օգնության համար

Մայիս 24,2022 14:07

Մայիսի 23-ին ՄԱԿ ՓԳՀ-ն՝ ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում կազմակերպել էր միջոցառում՝ ի շնորհակալություն Եվրոպական միությանն (ԵՄ) իր առատաձեռն օգնության համար, որը տրամադրվել էր Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) հակամարտության հետեւանքով տեղահանված, փախստականի իրավիճակում գտնվող ընտանիքներին՝ բարելավելով նրանց ինտեգրումն ընդունող համայնքներում։

ԵՄ աջակցությունը, որը տրամադրվել էր 2021 թվականի Միջգործակալական արձագանքման ծրագրի շրջանակում, ՄԱԿ ՓԳՀ-ին հնարավորություն տվեց ժամանակին եւ արդյունավետ իրավական պաշտպանություն տրամադրել Հայաստանում փախստականի իրավիճակում գտնվող ընտանիքներին, որոնց թվում էին խոցելի կանայք, երեխաներ, տարեցներ եւ հատուկ կարիքներ ունեցող անձինք։

Տրամադրված ֆինանսավորմամբ՝ ՄԱԿ ՓԳՀ գործընկեր Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) միջոցով գործարկվեցին համայնքային աջակցության նախաձեռնություններ՝ ի նպաստ  փախստականի իրավիճակում գտնվող անձանց եւ հյուրընկալող համայնքների խաղաղ գոյակցության, ինչպես նաեւ՝ ՄԱԿ ՓԳՀ-ն հնարավորություն ստացավ մի շարք կարեւոր միջոցառումներ իրականացնել, ինչպիսիք են իրավական պաշտպանության մշտադիտարկումը, դեպքերի կառավարումը, իրավական պաշտպանությունը, կարողությունների զարգացումը, ինչպես նաեւ միջգործակալական համակարգման կառուցակարգի բարելավումը։

ՄԱԿ ՓԳՀ-ն ծրագրեր է իրականացրել նաեւ կանանց համար, այդ թվում՝ տեղացի,  որոնց նպատակն էր կենսապայմանների բարելավման եւ հյուրընկալող համայնքներում ներգրավման միջոցով խթանել նրանց ինքնապավինումը։

Միջոցառումը տեղի ունեցավ Հրազդանի «Կանանց հզորացման ռեսուրս կենտրոն» համայնքային ՀԿ-ում, որին մասնակցում էին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը, Հրազդանի քաղաքապետ Սեւակ Միքայելյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիլա Փիթրս Յահիան, ՀՀ-ում ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ Աննա-Կարին Օստը, ինչպես նաեւ համայնքային ՀԿ-ներ, տեղացի եւ փախստականի իրավիճակում գտնվող ընտանիքներ։

«Այսօրվա միջոցառումը հնարավորություն է՝ նշանավորելու ընդունող համայնքների հյուրընկալությունը եւ տեղահանվածների դիմակայունությունը, ովքեր վճռել են նոր կյանք սկսել, սովորել, արարել եւ իրենց ներդրումն ունենալ հյուրընկալող համայնքներում», – ասաց ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիլա Պիտերս Յահիան։

«ՄԱԿ ՓԳՀ-ն խորին շնորհակալություն է հայտնում Եվրոպական միությանը՝ փախստականի իրավիճակում գտնվող ընտանիքներին իր պատրաստակամ օգնության համար», – միջոցառմանն ասաց ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ Աննա-Կարին Օստը։ «ԵՄ օժանդակությունը ՄԱԿ ՓԳՀ-ին եւ իր գործընկերներին հնարավորություն տվեց իրականացնելու արդյունավետ եւ բովանդակային պաշտպանություն ու համայնքային աջակցության միջոցառումներ, ներառյալ՝ հոգեբանական, սոցիալական եւ իրավական օգնություն, ինչպես նաեւ կրթական եւ կենսապահովմանն ուղղված աշխատանքներ, այդպիսով օժանդակելով փախստականի իրավիճակում գտնվող շուրջ 26,000 մարդու, ինչպես նաեւ նրանց ջերմությամբ ընդունած եւ հյուրընկալած համայնքներին։

«ԵՄ-ն երախտապարտ է իր գործընկերներին, մասնավորապես՝ ՄԱԿ ՓԳՀ-ին, ինչպես նաեւ այլ գործընկերների՝ թե՛ կարիքի մեջ գտնվողներին օգնելու, թե՛ փախստականներին ճիշտ ժամանակին արդյունավետ ու բովանդակային պաշտպանություն տրամադրելու իրենց անդուլ ջանքերի համար։ ԵՄ-ի առաջնահերթ խնդիրն է շարունակական աջակցություն ցուցաբերել փախստականի իրավիճակում գտնվողներին եւ հյուրընկալող համայնքներին», – նշեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը։

ՄԱԿ ՓԳՀ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031