«Տեսախցիկի մոտ անձին ստիպում են որոշակի բաներ ասել։ Պետք է նշել, որ խոշտանգումն ընդգրկում է նաեւ հոգեբանական խոշտանգման որոշակի էլեմենտներ։ Նման կարգի վարվելակերպը շատ է նմանվում տարիներ առաջ Մերձավոր արեւելքում որոշ խմբավորումներից կողմից տեսախցիկների առաջ արվող հայտարարություններին»,-ԱԺ լիագումար նիստում այսօր անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով դիմադրության շարժման ժամանակ ընդդիմադիր պատգամավորների՝ ԱԳՆ շենք մտնելուն, ինչի ժամանակ փոխնախարարը հրաժարվել էր արձանագրել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
Նրա խոսքով՝ ԱԺ նիստերից ընդդիմության նման բացակայությունը, վարքագիծը, պետական հիմնարկների աշխատանքներին խոչընդոտելը պայքար է ոչ թե կառավարող ուժի կամ իշխանության դեմ, այլ պետության դեմ․ «Սա այս ամբիոնից եւս մեկ անգամ պետք է արձանագրել»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ