Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուղթը հայտարարությունից շատ ավելի ուժեղ է, կա Սերժ Սարգսյանի հրապարակած թուղթը, որ առաջին էջը հրապարակեց». Արման Եղոյան

Մայիս 24,2022 13:15

«Չկա անկլավների հարց: Նման հասկացություն չկա: Կա սահմանազատման եւ սահմանագծման հարց: Դրա ընթացքում արդեն կողմերը բազմաթիվ հանգամանքներ հաշվի առնելով՝ աշխարհագրական, քարտեզների, բնակչության դեմոգրաֆիայի, կարիքների եւ այլն, որոշում են ամենահարմար սահմանը երկու կողմերի համար»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Արման Եղոյանը:

Դիտարկմանը՝ Բրյուսելի հանդիպումից հետո ընդդիմությունը հայտարարեց, որ Արցախի կարգավիճակի հարցը զիջեցիք, Շառլ Միշելը հայտարարել է, որ անհրաժեշտ է անդրադառնալ Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքների ու անվտանգության հարցին՝ Եղոյանը հակադարձեց՝ ասելով, որ Շառլ Միշելը, որպես ԵԽ նախագահ, անհրաժեշտ է համարել այդ դիտարկումն անել. «Ինչի՞ վրա եք այդքան զարմացած: Դուք էլի դերակատարներին խառնել եք: Շառլ Միշելը Մինսկի խմբի համանախագահություն չի, չի զբաղվում ԼՂ հակամարտության լուծմամբ: Նախաձեռնել է եռակողմ հանդիպում՝ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջեւ մի շարք հարցեր մոտեցնել լուծման: Շառլ Միշելը, ինքը իր համար կարեւոր հարցի մասին է խոսում, դուք հարցնում եք՝ ինչո՞ւ իր համար կարեւոր չէ Արցախի կարգավիճակի հա՞րցը»:

Եղոյանը հայտարարեց, որ Արցախի կարգավիճակի հարցը նույն վիճակում է, ինչ 2016թ.-ի հունվարից ի վեր էր, այսինքն՝ թողնված է անորոշ ապագային: Դիտարկմանը՝ ԱԳՆ փոխնախարար Արա Այվազյանը վստահեցրեց, որ նման հորդոր չի եղել՝ նշաձողն իջեցնելու մասին՝ Եղոյանը պատասխանեց. «Թուղթը հայտարարությունից շատ ավելի ուժեղ է, կա Սերժ Սարգսյանի հրապարակած թուղթը, որի առաջին էջը հրապարակեց: Մեկդ չգնաց ասաց՝ բա մյուս էջերն էլ հրապարակի»:

Եղոյանն անդրադարձավ ԶԼՄ-ներից մեկին՝ ասելով, թե «դուք ձեր պատվիրատուների հռետորաբանությամբ ամենամեծ շահ զիջողն եք, ամենամեծ պրոբլեմ հարուցողն եք՝ ՀՀ անվտանգության համար»: Հարցին՝ հիմա Շառլ Միշելը Ադրբեջանի կազմո՞ւմ է պատկերացնում Արցախի կարգավիճակը՝ Եղոյանը պատասխանեց. «Ինքը այդ ձեւակերպումն է տվել: Ուզեցել է բալանսավորված հայտարարություն ունենա, պարզ չի՞ դա»: Թե ինչն է բալանսավորում՝ նա պատասխանեց. «Իր շահերը Ադրբեջանի ու Հայաստանի հետ, ուզում եք էմոցիոնա՞լ խոսեմ: Ինքը իր շահերն ունի ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի հետ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031