Լրահոս
Օրվա լրահոսը

«Սրանից հետո ով չի ասում՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, ռադ ենք անելու». Հայկ Մամիջանյան

Մայիս 24,2022 13:00

ԱԳՆ շենքի մոտ Դիմադրության շարժման անհնազանդության գործողություններն ավարտվեցին: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը հայտարարեց. «Առավոտ ժամը 8-ին մենք կարողացանք անել այն, ինչ շատ քչերը կպատկերացնեին՝ մենք կարողացանք ապահովել այս շենքի աշխատակիցների գործադուլի իրավունքը: Մենք պատգամավորներով մտանք ԱԳՆ, առաջին բանը, որ պետք է ասել՝ հաշված մարդիկ կային: Այս շենքը, որ միշտ լեփ-լեցուն էր, գրեթե մարդ չկար: Մենք գնացել էինք ձեր պահանջով մեկ բան բարձրաձայնելու՝ կա՞ն պաշտոնյաներ, որ կարող են ասել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»:



Վարդեւանյանը նաեւ հայտարարեց, որ կարմիր բերետավորները սադրում էին. «Այն բերետավորները, որոնք այս ընթացքում կատարել են խայտառակ հանցանքներ, իրենք հեռանալու են այստեղից, չի՛ լինելու»:

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն էլ հայտարարեց. «Սրանից հետո ով չի ասում՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, ռադ ենք անելու: Առանց Նիկոլ Հա-յաս-տա՛ն»:

Առաքելությունը համարելով կատարված՝ ցուցարարները շարժվեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ:








Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031