Լրահոս
Օրվա լրահոսը

«Որևէ բանի վերաբերյալ ծանուցում չեմ ստացել». Գարեգին Խումարյանը՝ քրեական գործի մասին, որտեղ շոշափվում է իր անունը

Մայիս 24,2022 12:52

«Այդ մասին ես առաջին անգամ իմանում եմ ձեզնից, ես որևէ բանի վերաբերյալ ծանուցում չեմ ստացել, ուստի այլ մանրամասների չեմ տիրապետում», – Aravot.am-ի հարցին՝ արդյոք ծանուցում ստացե՞լ է, տեղյա՞կ է, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննություն է վարվում յուրացման կամ վատնման հիմքով քրեական գործի հետ կապված, որում շոշափվում է նաև իր անունը, այսպես պատասխանեց Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը:

Aravot.am-ի ստացած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քր. օր. 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով՝ գործի նյութեր են նախապատրաստվում: Ըստ տեղեկությունների՝ Հայաստանի հանրային ռադիոընկերության տնօրենը, հանդիսանալով պաշտոնատար անձ, Վ.Հ.-ի  հետ կնքել է ծառայությունների մատուցման պայմանագիր, սակայն վերջինս 2021-ի հուլիսից ծառայություններ է մատուցել և ամեն ամիս վճարել՝ այսինքն՝ ըստ գործի նյութերի՝ «յուրացման եղանակով հափշտակել է խոշոր չափերի գումար»:

Գարեգին Խումարյանը մեզ հետ զրույցում ասաց՝ այո, Վիգեն Հովհաննիսյանն իրենց նախկին աշխատակիցն է եղել ու շարունակեց. «Նա մեզ մոտ աշխատել է՝ որպես քաղպաշտպանական հարցերով խորհրդատու: Նա մեր լավագույն աշխատակիցներից մեկն է եղել, աշխատել է քաղիրավական պայմանագրով: Վիգեն Հովհաննիսյանի հետ կապված հիմնարկը որևէ պարտք ու պահանջ չունի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031