Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Դուք, որպես հայ տղամարդ, ձեզ վատ չե՞ք զգում». ԱԳՆ փոխնախարարն ընդդիմադիրների տված Արցախի դրոշը փակցրեց իր կոստյումի վրա, բայց մնաց անդրդվելի

Մայիս 24,2022 12:38

ԱԳՆ շենքի մոտ լարված իրավիճակ է: «Դիմադրության» շարժման անդամները հայտարարեցին, որ պետք է մտնեն ԱԳՆ ու հանդիպեն նախարարության ղեկավար կազմի հետ: Իշխան Սաղաթելյանն ասաց, որ իրավունք չունեն պատգամավորին թույլ չտալու՝ մտնել ԱԳՆ:

Ի վերջո՝ ոստիկանների հետ բանակցելուց հետո «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներ Արամ Վարդեւանյանը, Քրիստինե Վարդանյանը, Արթուր Խաչատրյանը, Արեգնազ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Ասպրամ Կրպեյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը, Հայկ Մամիջանանը, Աննա Մկրտչյանը, Տիգրան Աբրահամյանը եւ այլք կարողացան մտնել շենք: Նրանք հանդիպեցին ԱԳՆ փոխնախարար Մնացական Սաֆարյանի հետ: Արթուր Խաչատրյանը նրան փորձում էր համոզել, որ Փաշինյանը պետք է կորի գնա, որ երկիրը չընկնի փոսը. «Ձեր ղեկավարը խոստացել է Արցախի դեօկուպացիա, ստել է, իր ստի պատճառով կորցրել է իր լեգիտիմությունը ու այլեւս չունի իշխանություն: Ով այսօր իր հետեւը կանգնած է, նույնպես կիսում է այդ դավաճանական պատասխանատվությունը: Այդ թղթի կտորը, որի շուրջ ինքը համաձայնել է, դավաճանություն է ազգի նկատմամբ: Նիկոլը պետք է կորի գնա»:



Քրիստինե Վարդանյանը հարցրեց՝ ԱԳՆ-ում մեկը կա՞, որ կարող է հայտարարել՝ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»: Ըստ նրա, ԱԳՆ-ն այդ ճգնաժամը կարող է հաղթահարել՝ այդ պարզ նախադասությունն ասելով: Փոխնախարարը ընդդիմադիրներից վերցրեց ինքնակպչուն թղթի վրա պատրաստված Արցախի դրոշը եւ այն փակցրեց իր կոստյումի վրա, բայց սպասված նախադասությունը չասաց:

Հռիփսիմե Ստամբուլյանը փոխնախարարին հորդորում էր իր հետեւից կրկնել այդ մեկ նախադասությունը՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, բայց որքան էլ պատգամավորները վանկ առ վանկ, տառ առ տառ նույն միտքը պահանջեցին կրկնել՝ Սաֆարյանը մնաց անդրդվելի: Ընդդիմադիր պատգամավորներն անցան այլ մեթոդների, փոխնախարարին հարցրին՝ «դուք, որպես հայ տղամարդ, ձեզ վատ չե՞ք զգում»: Սաֆարյանը այս հարցին էլ չպատասխանեց, բայց վստահեցրեց, որ Ալիեւի հայտարարած Զանգեզուրի միջանցքը չի լինելու: Հարցին՝ կո՞ղմ եք, որ Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցվի՝ փոխնախարարը դարձյալ չպատասխանեց:

Ընդդիմադիր պատգամավորները որոշեցին մտնել ԱԳՆ աշխատակիցների աշխատասենյակներ ու տեղեկացնել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում. «Հիշեցնեն, թե ինչի համար են իրենք այստեղ աշխատում»: Բայց ԱԳՆ աշխատակիցները ներսից դռները փակեցին ու չբացեցին: Շարժման պատգամավորները Արցախի դրոշը փակցրեցին դռների վրա ու հեռացան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031