Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուժը պետք է կիրառվի ծայրահեղ դեպքում»․ ԵԱՀԿ Ժողովրդավարական կառույցների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրենը պատասխանել է Թագուհի Թովմասյանի նամակին

Մայիս 24,2022 12:29

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը

Հերթական նամակով մայիսի 2-ին դիմել էի ԵԱՀԿ Ժողովրդավարական կառույցների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Մատտեո Մեկաչչիին՝ տեղեկացնելով այդ օրերին խաղաղ հավաքների իրենց սահմանադրական իրավունքն իրացնող մեր քաղաքացիների նկատմամբ ոստիկանության ծառայողների գործողությունների, մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։

Ահազանգել էի, որ ոստիկանները բառացիորեն ծեծում են ցուցարարներին, և, որ, ցավոք, ունենք վիրավորներ, ցուցարարներից ստացել են ձեռքի սալջարդ, լրագրող Լիա Սարգսյանը ոստիկանական քաշքշուկների ժամանակ կորցրել էր գիտակցությունը, ունեցել ենք նաև վնասվածք
ստացած այլ լրագրողներ, որն, իհարկե, անթույլատրելի է։

Պարոն Մեկաչչիին խնդրել էի արձագանքել ՀՀ-ում ժողովրդավարության նահանջին։ Եվ ահա ստացել եմ պատասխան գրություն, համաձայն որի՝ խաղաղ հավաքների ազատությունը ԵԱՀԿ-ի՝ մարդու իրավունքների ոլորտի պարտավորությունների առանցքային բաղկացուցիչն է, որը երաշխավորված է մարդու իրավունքների մի շարք միջազգային և տարածաշրջանային պայմանագրերով։ Իրավապահ գործունեությունը միշտ պիտի նպատակ հետապնդի աջակցել հավաքներին՝ երկխոսության, բանակցությունների և հաղորդակցության այլ ձևերի միջոցով։
Ուժը պետք է կիրառվի ծայրահեղ դեպքում և մշտապես լինի օրինական, անհրաժեշտ և իրավիճակին համաչափ։

«Իր մանդատին համապատասխան՝ ԵԱՀԿ ժողովրդավարական կառույցների և մարդու իրավունքների գրասենյակը մոնիթորինգի է ենթարկում ԵԱՀԿ տարածաշրջանում խաղաղ հավաքների ազատության իրավունքի նկատմամբ հարգանքը և կշարունակի դիտարկել համապատասխան զարգացումները Հայաստանում։ Կառույցն արժևորում է իր համագործակցությունը ՀՀ Ազգային ժողովի հետ և շնորհակալ է տրամադրվող յուրաքանչյուր համապատասխան տեղեկատվության համար», – ամփոփում է պարոն Մեկաչչին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031