ՀՀԿ տեղական մարմիններին ղեկավարներին, մարզային կառույցների կազմակերպիչներին այսօր վաղ առավոտից իրավապահներն են այցելել, խուզարկել նրանց բնակարանները։ Լրագրողների հետ զրույցում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն ասաց․ «Անհեթեթ խուզարկություններ են անում՝ որեւէ հիմք չունեցող։ Սրանք այդպես էլ չհասկացան, որ Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի, Վազգեն Սարգսյանի հիմնադրած եւ Սերժ Սարգսյանի ղեկավարած կուսակցությանը, որը սովետական ռեպրեսիաների պայմաններում կարողանում էր ազգային օրակարգ առաջ տանել, որի հիմնադիր հայրերն անցել են սովետական հատուկ ծառայությունների ճնշումների միջով եւ չեն ընկրկել, հնարավոր չէ վախեցնել խուզարկություններով»։
Պատգամավորը վստահություն հայտնեց, որ իրավապահները որեւէ բան չեն հայտնաբերելու, որովհետեւ հայտնաբերելու բան չկա։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ