Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա ուղիղ տեքստով նշանակում է Արցախի՝ ադրբեջանական վերահսկողությանը հանձնում»․ Տիգրան Աբրահամյան

Մայիս 24,2022 11:23

«Բրյուսելից հնչած հայտարարությունն ամրապնդեց մտահոգությունը՝ ՀՀ-ն առաջնորդվում է բացառապես թուրք-ադրբեջանական օրակարգով։ Ինչպես Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ԱԺ-ում, սա ցույց է տալիս, որ Արցախը դրվելու է ադրբեջանական վերահսկողության ներքո։ Նշվում է, թե էթնիկ հայերի անվտանգությունն ու իրավունքներն ապահովվելու են, սակայն դա որեւէ կապ չունի ինքնորոշման իրավունքի հետ, անկախության հետ», – Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի գործողությունների ժամանակ այսօր ԱԳՆ շենքի շրջափակման ընթացքում անդրադառնալով բրյուսելյան բանակցությունների արդյունքներին՝  հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։


«Դա ուղիղ տեքստով նշանակում է Արցախի՝ ադրբեջանական վերահսկողությանը հանձնում։ Այսօր 100-110 000 հայի ֆիզիկական գոյությունը սպառնալիքի տակ է։ Հարցը միայն Արցախը չէ։ Սա պայքար է առաջին հերթին ՀՀ-ի համար, որովհետեւ հնչող հայտարարությունները ցույց են տալիս՝ վտանգված է առաջնահերթ ՀՀ-ն, որովհետեւ մեր առաջ դրված պայմանների դեպքում կենսունակ ՀՀ չի լինի, իսկ կենսունակ ՀՀ-ի բացակայությունն Արցախի ոչնչացում է ենթադրում։ ՀՀ ճանապարհների վերահսկողությունն անցնելու է Ադրբեջանին», – շեշտեց Տիգրան Աբրահամյանը։

Նման քայլերը, ըստ նրա, բերելու են ՀՀ սուբյեկտայնության վերացմանը, իսկ իշխանության կողմից խաղաղության մասին խոսելը հիմարություն է․ «Սա խաղաղ հանձնման գործընթաց է, որը բերելու է պետականության կորստի, վիլայեթացման, զանգվածային արտագաղթի։ Նման պայմաններում որեւէ հայ իր ապագան ՀՀ-ի հետ չի կապի։ Այս իշխանությունը գնում է ՀՀ-ի եւ Արցախի խաղաղ հանձնման ճանապարհով»։


Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031