«ԱԳՆ-ն այլեւս հայրենիքի շահերին չի ծառայում։ ԱԳՆ-ն, իր գործակալ նախարարով, թուրքի սպասարկու է։ Նրանք, ովքեր դեռ մի նշույլ կասկածում էին, ապա երեկվա բրյուսելյան հանդիպումից հետո այլեւս կասկածի տեղ չունեն», – Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի գործողությունների ժամանակ այսօր ԱԳՆ շենքի շրջափակման ընթացքում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց․ «Այս շենքը, դավաճան Նիկոլի գլխավորությամբ, Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցրել է այն մակարդակի, որ արդեն խոսում են «Ղարաբաղի էթնիկ հայության» մասին, որ արցախահայերն Ադրբեջանի կազմում պետք է ունենան լայն իրավունքներ, անվտանգություն, ու, պատկերացնո՞ւմ եք, դա պետք է ապահովի Ադրբեջանը։ Սա Արցախի հայաթափման եւ վերջնական կորստի ծրագիր է։ Նիկոլի, Ալիեւի ցանկացած պայմանավորվածություն մեր համար առ ոչինչ է։ Կա մեկ լուծում՝ դավաճան սրիկաների հեռացումը։ Այս նախարարություններում կան արժանապատիվ, հայրենասեր մարդիկ, որոնց կոչ եմ անում տարանջատվել Նիկոլից եւ պատասխանատվություն չկրել դավաճանության, հակահայ ծրագրերի համար»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ