Լրահոս
Օրվա լրահոսը

Սուտ տեղեկատվություն են ներկայացրել, թե քանի որ ՀՀ քաղաքացի չեն, հավաք անցկացնելու իրավունք չունեն. ՀՔԱՎ հաղորդման հիման վրա քրեական գործ չի հարուցվել, մերժվել է նաև բողոքը 

Մայիս 24,2022 11:16

2022 թ․ մարտի 25-ին Երևանի Գրիգոր Լուսավորիչ-Զաքյան խաչմերուկում օտարերկյա քաղաքացիների «НЕТ путинской ВОЙНЕ» կարգախոսով խաղաղ ակցիային միջամտել էին ՀՀ ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցները, պահանջել ներկայացնել անձը հաստատող փաստաթղթեր, սպառնացել, որ հակառակ դեպքում բոլորին բերման կենթարկեն ոստիկանության բաժին։ Սպառնացել են նաև, որ անձը  բացահայտելուց հետո այդ տվյալները կփոխանցեն Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն, որպեսզի այնտեղ իմանան, թե ինչով են զբաղված իրենց քաղաքացիները ՀՀ-ում, սուտ տեղեկատվություն են ներկայացրել, թե քանի որ ՀՀ քաղաքացի չեն, ՀՀ-ում նման հավաք անցկացնելու իրավունք չունեն, մինչդեռ՝ յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք։

Ոստիկանության աշխատակիցների ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում խախտվել է մարդու խաղաղ հավաքների անցկացման իրավունքը, որի հիման վրա ՀՔԱՎ-ը մարտի 29-ին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն։ Հաղորդման նյութերն ուսումնասիրել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն և քրեական գործ չի հարուցել՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Մինչդեռ տվյալ դեպքում հանցակազմի հատկանիշները պարզելու համար անհրաժեշտ է հարուցել քրեական գործ և նախաքննությամբ պարզել․ արդյո՞ք ոստիկանության աշխատակիցները ունեցել են լիազորություն խոչընդոտելու խաղաղ հավաքի մասնակիցներին իրականացնել իրենց ակցիան, այդ գործողություններում եղե՞լ են լիազորությունների չարաշահման դրսևորումներ, արդյո՞ք Ռուսասատանի դեսպանատան պահակատանը ծառայություն իրականացնող աշխատակիցը ունեցել է իրավունք դեսպանատան դիմացի մայթեզրին հավաքված ակցիայի մասնակիցներից պահանջելու անձը հաստատող փաստաթղթեր և լքել հավաքի վայրը, հավաքի մասնակիցներին հանցագործություն կատարելու մեջ կասկածելու բավարար և ծանրակշիռ հիմքեր կան, թե՝ ոչ։

Քրեական գործ չհարուցելու որոշման հիմքում կրկին դրվել են միայն ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցների բացատրությունները, սակայն հենց նրանց պետք է վերագրվի ենթադրյալ հանցագործությունը։

Անտրամաբանական, նույնիսկ զավեշտալի է, որ ԱԱԾ աշխատակցի համար կասկածելին հավաքի մասնակիցների արևային ակնոցներն ու պաշտպանիչ դիմակներն են եղել։

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031