Լրահոս
Օրվա լրահոսը

«Տղե՛րք, մի՛ մնացեք թուրքերին սպասարկու: Պատվաբեր չէ աշխատել մի մարդու մոտ, որը Էրդողանի դեսպանն է Հայաստանում». Աշոտյան

Մայիս 24,2022 10:21

«Հայաստանը զրկվելու է ինքնիշխանությունից: Բրյուսելյան հանդիպումը խայտառակություն է հայ ժողովրդի պատմության մեջ, բոլոր այն մարդիկ, որոնք սպասարկել են ու սպասարկում են դավաճանին, խարանով դաջվելու են իրենց գերդաստաններով, որպես դավաճանների գերդաստաններ», – այսօր ԱԳՆ-ի շենքի մոտ տեղի ունեցող ցույցի ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Հիշեցնենք, որ այսօր առավոտից «Դիմադրության» շարժման մասնակիցները շրջափակել են ՀՀ ԱԳՆ-ի շենքը՝ թույլ չտալով մուտք ու ելք այդ գերատեսչություն:



Արմեն Աշոտյանի խոսքով, ամիսներ շարունակ իրենք ահազանգում են, որ Նիկոլ Փաշինյանը հանձնում է Արցախը Ադրբեջանին, իսկ Հայաստանը՝ Թուրքիային. «Մենք բերում էինք ձեզ ապացույցներ, վերլուծություններ, եւ ահա 2 օր առաջ Բրյուսելում դավաճան Նիկոլը եւ Արարատը համաձայնել են շարունակել մի գործընթաց, որի արդյունքում Արցախի ապագան դրված է հարվածի տակ, որի արդյունքում Հայաստանը զրկվելու է ինքնիշխանությունից»։

Նա դիմեց ԱԳՆ-ում աշխատող քաղաքացիներին. «Տղե՛րք մի մնացեք թուրքերին սպասարկու: Թքե՛ք ձեր դիվանագիտական աշխատանքի վրա: Պատվաբեր չէ աշխատել մի մարդու մոտ, որը Էրդողանի դեսպանն է Հայաստանում: Դուք դեսպանի դեսպան եք, դուք պետության դեսպան չեք: Քանի Նիկոլը կա՝ մենք պետություն չունենք»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031