«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է.
«Ինչպես արդեն հայտնել ենք, Արսեն Նիկողոսյանի բնակարանի խուզարկությամբ թմրանյութ են փնտրում:
Արսենը անգամ ալկոհոլ չի օգտագործում, ուր մնաց՝ թմրանյութ:
Ես միանգամից հասկացա ինչում է բանը. սրանք Արսենի համարձակության և վճռականության հետ առերեսվելով մտածել են, թե իրենք ինչ հոգեներգործուն նյութեր, թմրադեղեր և այլ խթանիչներ պետք է ընդունած լինեին, որ գոնե դրանց կեսը ունենային»:
Կարդացեք նաև
Ավելի վաղ Սոս Հակոբյանը գրառել էր. «Խուզարկություն է իրականացվում «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանի բնակարանում»: