ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրառել է. «Այս պահին ոստիկանությունը խուզարկություններ է իրականացնում Տավուշի,Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի՝ ՀՅԴ անդամներից շատերի բնակարաններում:
Չե՛ք մարսելու:
Չի՛ ստացվելու:
Ե՛վ հրահանգ տվողները, և՛ կատարողները պատասխան են տալու:
Կեցցե՛ հայկական «ժողովրդավարությունը»»: