Արագածոտնի մարզի Թալին համայնքի Ներքին Բազմաբերդի բնակիչ, 41-ամյա Լուսինե Պետրոսյանն օրերս եռյակ՝ երեք տղա է լույս աշխարհ բերել։
Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում գտնվող հերոսուհի մայրիկին անձամբ շնորհավորելու և նորածինների առողջական վիճակով հետաքրքրվելու նպատակով Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը՝ խորհրդական Արմեն Գրիգորյանի, օգնական Մերի Դատումյանի և Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանի հետ մայիսի 18-ին այցելեց ծննդատուն։
Ինչպես տեղեկացանք՝ Լուսինեն այսպիսով դարձավ 6 երեխաների մայր․ ունի 5 տղա և 1 դուստր։
Արագածոտնի մարզպետարան