«Ա1+». Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշմամբ ստեղծվել է Հայաստանի հետ սահմանազատման պետական հանձնաժողով: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի ղեկավարի համապատասխան հրամանը հրապարակված է նրա պաշտոնական կայքում:
«Ստեղծել Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողով»,-ասված է փաստաթղթում: Հրամանի համաձայն՝ հանձնաժողովի նախագահ է նշանակվել փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը: