«Ա1+». ԵԱՀԿ-ն ողջունել է երեկ Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը։
«Ուղիղ երկխոսությունը հարաբերությունների կարգավորման և համապարփակ խաղաղության համաձայնագրի պատրաստման նախապայման է», – Թվիթերում գրել է ԵԱՀԿ-ն ներկայումս առաջնորդող Լեհաստանի նախագահությունը, հավելելով. «Մենք շարունակում ենք մնալ պատրաստակամ` աջակցել ջանքերին՝ երաշխավորելու Հարավային Կովկասի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագան»։