Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտակերտ-Դրմբոն ճանապարհին հայկական մեքենան «ձորը գցելու» դեպքով քրեական գործ է հարուցվել. Գեղամ Ստեփանյան

Մայիս 23,2022 21:55

Մայիսի 6-ին, ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը տեղեկացրել էր, որ Մարտակերտ-Դրմբոն ճանապարհի 24-րդ կմ-ում, ադրբեջանական շարասյան կազմում երթևեկող բեռնատարը՝ դուրս գալով ճանապարհի հանդիպակաց հատված, կցորդիչով բախվել է արցախյան գրանցման «Ռենո Լոգան» տաքսի ծառայություններ մատուցող մեքենային, որի հետևանքով մեքենան 12 մետր գլորվել է ճանապարհի աջ հատվածում գտվող ձորը։

Երեկ Ստեփանակերտում «Ապագա հայկականի» ֆորումի ժամանակ, լրագրողների հետ զրույցում, Գեղամ Ստեփանյանն անդրադառնալով միջադեպին՝ ասաց, որ քրեական գործ է  հարուցվել: Նա հորդորեց՝ թերահավատորեն չվերաբերվել այդ հանգամանքին, քանի որ պետք  ցույց տալ, որ Ադրբեջանը  ուղիղ դիտավորությամբ է նման  գործողության դիմել. «ՄԻՊ-ի կողմից փաստերը հավաքագրվել են, դրանք ցույց են տալիս, որ ուղիղ դիտավորություն կար՝ հատկապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեքենան հրելուց հետո, ադրբեջանական բեռնատարը չի կանգնել, ինչը քրեորեն պատժելի արարք է: Այդ ամենը պետք է ցույց տալ»:

Գեղամ Ստեփանյանը տեղեկացրեց, որ նախորդ 1,5 տարվա զեկույցներում, 100-ից ավելի քրեական գործեր են հարուցվել՝ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների խախտման մասին. «Եթե անգամ չի հաջողվում մեղավորներին պատասխնատվության ենթարկել, մենք պետք է  ցույց տանք Ադրբեջանի կողմից հայատյաց քաղաքականության շարունակականությունը: Դա է պատճառը, որ Ալիևը տարբեր հարթակներում, զրույցների ժամանակ ասում է, որ դրանք հազվադեպ դեպքեր են. այսինքն,  ինքը ուզում է այնպես անել, որ  միջազգային հանրության աչքի առաջ այդ դեպքերը համակարգային չերևան: Մեր խնդիրը հակառակն է՝ ներկայացնել, որ դրանք համակարգային են, որ այն ուղղորդվում է մեկ կենտրոնից ու հատուկ է արվում՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031