Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեռևս հստակեցված չէ Բերձորում և Աղավնոյում հայկական բնակչություն լինել-չլինելու հարցը». Գեղամ Ստեփանյան

Մայիս 23,2022 21:25

Պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայում և Շուշիում այսօր լայն թափով շինանրարական աշխատանքներ են ընթանում: Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհի՝ դեպի Ստեփանակերտ գնացող հատվածից հստակ երևում է շինարարական ողջ եռուզեռը:

Ստեփանակերտում, «Ապագա հայկականի» ֆորումի ժամանակ, լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով ճանապարհաշինարարությանը վերաբերվող հարցին, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը մտահոգություն հայտնեց՝ վտանգավոր որակելով ճանապարհաշինարարությունը. «Առաջին հերթին, վտանգավոր է, քանի որ իրենք օկուպացրել են մեր տարածքները ու այնտեղ  ապօրինի շինարարություն է ընթանում»:

Խոսելով մեկ այլ՝ Բերձոր քաղաքը շրջանցող ճանապարհի  շինարարության մասին, որն անցնելու է Հին Շեն, Մեծ Շեն գյուղերի միջով,  Գեղամ Ստեփանյանն ասաց, որ իր  ունեցած տեղեկության համաձայն, ճանապարհը պետք  է շրջանցի Բերձորը, նաև՝ Աղավնո համայքը. «Բայց դեռևս հստակեցված չէ Բերձորում և Աղավնոյում հայկական բնակչություն լինել-չլինելու հարցը. մեր  կողմից շարունակում են պնդել, որ հնարավորություններն, այնուամենայնիվ, պահպանվեն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031