Տավուշի մարզի Այգեձոր բնակավայրում ավարտվել են ներբնակավայրային ճանապարհների սալիկապատման աշխատանքները: Այդ մասին Aravot.am-ին հայտնեցին Բերդի համայնքապետարանից։ Ճանապարհի վերանորոգման աշխատանքներն իրականացվել են սուբվենցիոն ծրագրով՝ ՀՀ կառավարության, Բերդի համայնքապետարանի և ռուսաստանաբնակ այգեձորցիների համաֆինանսավորմամբ:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 162. 000 000 ՀՀ դրամ, որից ՀՀ կառավարության ներդրումը կազմել է 97 200 000 ՀՀ դրամ(60 %), Բերդի համայնքապետարանի ներդրումը` 32. 400 000 ՀՀ դրամ(20 %), ռուսաստանաբնակ այգեձորցիների ներդրումը՝ 32. 400 000 ՀՀ դրամ(20 %): Ընթացքի մեջ են նաև Այգեձորի «Միջին» թաղամասի 7-րդ փողոցի 326 մ երկարությամբ ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքները: Հավելենք,որ նմանօրինակ աշխատանքներ իրականացվում են նաև Բերդ համայնքի տարբեր բնակավայրերում։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ Բերդի համայնքապետարանի