Հայաստանի և Ֆիլիպինների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը
Մայիսի 20-ին լրացավ Հայաստանի Հանրապետության և Ֆիլիպինների Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:
Տարելիցի կապակցությամբ երկու երկրների արտաքին գերատեսչությունները փոխանակել են շնորհավորական ուղերձներ:
Հայկական կողմի շնորհավորական ուղերձում նշվել է, որ Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունները դիվանագիտական հարաբերությունների հաստատումից անցած երեք տասնամյակների ընթացքում համատեղ ստեղծվել է հիանալի միջավայր մեր երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ հարթակներում հարաբերությունների զարգացման և խորացման համար։
Կարդացեք նաև
Վստահություն է հայտնվել, որ երկու երկրների փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը և բարձրաստիճան շփումները նոր լիցք կհաղորդեն երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև խթան կհանդիսանան առևտրատնտեսական հարաբերությունների առկա մակարդակը բարձրացնելու համար։
Ֆիլիպինյան կողմի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշվում է, որ «երկու երկրների միջև բարեկամությունը զգալիորեն ընդլայնվել և խորացել է վերջին երեք տասնամյակների ընթացքում, քանի որ մենք շարունակում ենք զարգացնել և կառուցել ամուր կապեր՝ առաջնորդվելով փոխադարձ վստահության և հարգանքի սկզբունքներով»։
Կարևորվել է Ֆիլիպինների և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդումը և ընդլայնումը՝ երկկողմ առևտրի և ներդրումների ներկայիս մակարդակը բարձրացնելու առումով։
ՀՀ ԱԳՆ