Սյունիքի մարզի Գորայք համայնքում մայիսի 23-ի կեսօրից հետո մոտ 7 րոպե ուժեղ կարկուտ տեղաց։ Համայնքի ղեկավար Աշոտ Աղաջանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դեռ պարզ չեն վնասի չափերը։ «Չեմ կարծում զգալի վնաս հասցրած լինի ցանքատարածություններին, բայց ամեն դեպքում կճշտենք վնասները։ Բնակիչների առաջին արձագանքները հուսադրող են, որ էական վնաս համայնքը կրած չի լինի»,-ասաց Աշոտ Աղաջանյանը։ Վերջինիս խոսքով՝ այս տարվա մայիսը զարմացնում է։ «Մեկ օր առաջ ձյուն էր, երեկ՝ կիրակի օրը՝ արեւոտ եղանակ»,-տեղեկացրեց համայնքի ղեկավարը։
Ի դեպ, կարկուտ տեղալու պահին Աշոտ Աղաջանյանը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ համայնքի բնակավայրերն են շրջելիս եղել։ «Երկու օր է մարզպետը Գորայքում է։
Կարդացեք նաև
Համայնքի խնդիրներին է ծանոթանում, հանդիպում բնակիչների հետ։ Մի քանի հարցեր տեղում արդեն լուծվել են»,-նշեց Աշոտ Աղաջանյանը՝ ավելացնելով՝ որոշ հարցեր էլ մարզպետը հանձնարարեց ուսումնասիրել, որպեսզի գտնեն լուծման տարբերակներ։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ