Անդրադառնալով վերջին շրջանում կատարված ձերբակալություններին, ինչպես նաև բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաքին՝ Էդգար Ղազարյանը ևս մեկ անգամ նշեց, որ քաղաքական բաղադրիչ կա:
«Իրավունքի տարր փնտրելն անիմաստ է: Մարդիկ ցուցաբերում են քաղաքական անհնազանդություն, արտահայտում են քաղաքական տեսակետներ և բռնաճնշման են ենթարկվում: Ու ոչ միայն նրանք, ովքեր կալանավորվում են, այլ նրանք, ովքեր բերման են ենթարկվում, ձերբակալվում են և այլն: Սա քաղաքական բռնաճնշման ձև է, որը կրում է զանգվածային բնույթ: Չալաբյանի պարագայում նա զոհ է ապօրինության: ՀՀ սահմանադրությամբ մարդկանց գաղտնալսելն արգելվում է: Չեն բացահայտվել գաղտնի ձայնագրողը, տեսանյութի տարածողը և այդ անօրինական ճանապարհով ձեռք բերված նյութի վրա մի առաքինի մարդու վրա կալանք են կիրառել: Իսկ ստորագրահավաքով մարդիկ իրենց անհամաձայնությունն են հայտնում գործընթացին»,-նշեց Ղազարյանը:
5165 շարժում
Կարդացեք նաև