Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանից ոռոգման նպատակով ջրառի չափաքանակը սահմանվել է մինչև 135.0 մլն. խորանարդ մետր

Մայիս 23,2022 15:31
Sevan

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեն Շրջակա միջավայրի նախարարություն կառավարության որոշման նախագծի առաջարկ էր ներկայացրել, որով առաջարկվում էր ոռոգման նպատակով Սևանա լճից 2022 թվականի ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանել մինչև 170.0 մլն մ3։

Հաշվի առնելով շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի` ՀՀ գետերի 2022թ. գարնանային վարարումների տարրերի կանխատեսումը (նախատեսվում է Ազատի և Մարմարիկի ջրամբարի ջրալցվածությունը 100%, իսկ Ապարանի ջրամբարինը՝ 65-70%) և 2022 թվականի մայիսի 18-ի դրությամբ ջրամբարների լցվածության ծավալները (Ազատի ջրամբար՝ 56 մլն.մ3, Ապարանի ջրամբար՝ 47,3 մլն.մ3, Մարմարիկի ջրամբար՝ 18,4 մլն.մ3), ինչպես նաև այն, որ շուրջ 40 մլն.մ3 ջուր կարող են ապահովել Մխչյան 2 (Արտաշատի ջրանցքով) և Ռանչպար 2 (Ստորին Հրազդան ջրանցքով) պոմպակայանները, ինչպես նաև ոլորտային ստորաբաժանումների կողմից իրականացված վերլուծությունների արդյունքում Շրջակա միջավայրի նախարարությունը նպատակահարմար է համարել ոռոգման նպատակով Սևանա լճից 2022 թվականի ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանել մինչև 135.0 մլն.մ3։

Շրջակա միջավայրի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031