Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Իսրայել մտնել- դուրս գալուց նույնիսկ ատամի միջի պլոմբը ստուգում են, պարոն Զեյնալյան, որ իմանաք, հանկարծ մեջը խարդախություն չլինի». Անդրանիկ Քոչարյանի զգուշացումը

Մայիս 23,2022 15:20

Պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած զինվորների առաջին խումբը Երուսաղեմ է մեկնելու մայիսի 26-ին՝ հանգստի՝ ՔՊ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի եւ Լուսինե Բադալյանի հետ: ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովն ասօր այդ զինվորների հետ հանդիպում էր կազմակերպել ԱԺ-ում:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ներկայացրեց Երուսաղեմ այցի կազմակերպչական հարցերը. զինվորները հատուկ հարմարեցված մեքենայով ԱԺ-ի մոտից գնալու են նախ Թիֆլիս, որովհետեւ Վրաստանով է իրականացնում թռիչք այն ընկերությունը, որն ունի ներքին գործերի նախարարության լիցենզիա, ինչն այս դեպքում անհրաժեշտ է. «Իսրայել մտնել- դուրս գալուց նույնիսկ ատամի միջի պլոմբը ստուգում են, պարոն Զեյնալյան, որ իմանաք, հանկարծ մեջը խարդախություն չլինի: Ես քանի որ եղել եմ, ասեմ, որ իրենք հենց այդպիսի միջոցառումների շնորհիվ է, որ կարողանում են բարդ միջավայրում այդքան տարի դիմակայեն: Սա իր բնույթով ուխտագնացություն է, այնտեղ կհանդիպեք շատ հրաշալի մեր դեսպանին՝ Արմեն Հակոբյանին: Կմասնակցեք շատ միջոցառումների, կիմանաք, թե ինչպիսի կարողությունների տեր ենք մենք Երուսաղեմում»:

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ առաջին խմբում «Զինվորի տան» ցուցակով սայլակով տեղաշարժվող զինվորների չեն ընդգրկել, որովհետեւ Երուսաղեմում աստիճանները շատ-շատ են. «Կտեսնենք՝ ոնց ենք այդ աստիճանները հաղթահարելու: Եթե հաղթահարելու տարբերակ կա, մյուս խմբերը կարող ենք անել 8 հոգի առանց սայլակ, երկու հոգի՝ սայլակով»:

Անդրանիկ Քոչարյանը հրեական ասացվածք մեջբերեց. «Ով փրկում է մի կյանք, փրկում է աշխարհը. սա մեծ խորհուրդ ունի»:

Վերջում Քոչարյանը զինվորներից ճշտեց՝ անձնագրերում կա՞ Իրանում լինելու փաստ. «Դա որ լիներ, իմացեք, ուզում է վերեւից Աստված էլ գար… Չնեղվեք, եթե ձեզ Երուսաղեմում շատ հարցեր տան»: Այսպես մի շարք խորհուրդներ տալուց հետո միասին լուսանկարվեցին ու պայմանավորվեցին ուղեւորության օրն ու ժամը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031