Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորցիները փակել են Դիմաց թաղամասի մուտքերը

Մայիս 23,2022 14:00

Այսօր վաղ առավոտից վանաձորցի վարորդներն ու Դիմաց թաղամասի բնակիչները փակել են թաղամաս հասնող բոլոր ճանապարհների մուտքերը: Պատճառն այն է, որ Աղայան փողոցն արդեն երկար ժամանակ է` գտնվում է, մեղմ ասած, անմխիթար վիճակում. «Տեխզննման գումար ենք մուծում, մեքենաների համար հարկ ենք մուծում, ապպա ենք անում, բայց ճանապարհներն ահավոր վատ վիճակում են, ոչ մեկը ոչ մի բան չի վերանորոգում, փոշի, թոզ: Թող մեր ճանապարհները սարքեն, բարեկարգեն: Մենք սրանից լավ ճանապարհ ենք ունեցել, թող չքանդեին, մենք էլ ճանապարհը չփակեինք»,- ասում է վարորդներից Արմենը:

Ամբողջովին քանդված փողոցի վիճակն անհանգստացնում է ոչ միայն վարորդներին, այլեւ՝ թաղամասի բնակիչներին. «Էս ժողովուրդը մեղք է, մենք ուզում ենք, որ մեր ձայնը հասնի վերեւներին: Մարդիկ չենք կարողանում ո՛չ լուսամուտ բացեն, ո՛չ երեխաներն են կարողանում իջնեն բակ: Խեղդում է էս թոզը: Պատճառաբանում էին, թե համայնքը ղեկավար չունի, այսօր ղեկավար ունի, դե, եթե ղեկավար ունի, թող մտածեն, գան, կանոնավոր ձեւով կարգավորեն, ասֆալտապատեն»,- ասում է թաղամասի բնակիչ Հովհաննեսն ու նշում, որ փոշին այնքան է բարձրանում ու խտանում, որ տեսանելիությունը դառնում է գրեթե զրո. «Մարդիկ իրենց երեխայի ձեռքը բռնած չեն կարողանում փողոցն անցնել: Էն ձեւի փոշի է լինում, որ անգամ վարորդներն անցնող մարդկանց չեն տեսնում ու քիչ է մնում վթարի ենթարկեն: Պետք է մի 2 հատ դեպք լինի՞, որ լուծում տան: Մենք քաղաքական պատճառ չենք հետապնդում, թող գան սարքեն, հերիք է էս ժողովրդին խաբեն»: Բողոքի ակցիայի մասնակիցներն ասում են, որ եթե առաջիկում խնդրին լուծում չտրվեց՝ ավելի ծայրահեղ քայլերի են դիմելու:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031