Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ինքնորոշման իրավունքի մասին՝ 0 բառ, սա Ղարաբաղյան շարժման նպատակի ոչնչացումն է. Շարմազանով

Մայիս 23,2022 13:42

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը

Էս ո՞ւր հասանք։
Սերժի ժամանակ Ալիեւն էր խոսում Արցախի անկախության ճանաչումից, իսկ հիմա նույնիսկ Արցախ կամ Լեռնային Ղարաբաղ եզրույթ չի օգտագործվում ԵՄ-ի կողմից։

Նիկոլն Արցախի անկախության ու ինքնորոշման իրավունքի իրացման գաղափարից Բրյուսելում հրաժարվեց ու փոխարենը համաձայնվեց քննարկել Ադրբեջանի կազմում «Ղարաբաղի շրջանի էթնիկ հայ բնակչության իրավունքների ու անվտանգության» հարցը։

Սա վերջն է հասկանո՞ւմ եք։
Սա Հայոց Երրորդ Հանրապետության հիմքերի ոչնչացումն է։

Սա Ղարաբաղյան շարժման նպատակի ոչնչացումն է։
Նիկոլին իշխանության հանդուրժելն այլեւս հավասարազոր է պետականակործանման։
Ո՞ւր եք հայ սուտ «հայրենասերներ», «երրորդ ուղու» ջատագովներ ու «անկախ» փորձագետներ։
Դեռ ոչ նախկին եք ասո՞ւմ։
Շարունակեք նույն ոգով ու շուտով վերջնականապես կհայտնվեք «երջանիկ Թուրքական աշխարհում»։

Համաձայնվել է ձեր Նիկոլն Ալիեւի պայմաններին։
Արցախի ինքնորոշման իրավունքի մասին՝ 0 բառ։

Ձեր երեխաներին ու թոռներին ի՞նչ եք ասելու։
Ասելո՞ւ եք՝ Նիկոլը հպարտ-հպարտ եկավ սաղ տվեց, մենք էլ «30 արծաթով» ծափահարո՞ւմ էինք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031