Երեկ Գյումրու Անի թաղամասի Հակոբ Մծբնեցի եկեղեցու դիմաց դանակահարություն է տեղի ունեցել, որն ավարտվել է մահվան ելքով։
Ինչպես Aravot.am-ին փոխանցեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը, երեկ ժամը 22․25 րոպեին շտապօգնության կայանից ոստիկանության Մուշ բաժին ահազանգ է ստացվել, որ Անի թաղամասի եկեղեցու մոտ դանակահարություն է տեղի ունեցել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը Պարույր Սևակ փողոցի 8 ա շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել է 1979 թվականին ծնված կնոջ դի՝ որովայնի և ծնոտի շրջանում կտրած-ծակած վնասվածքներով։ Ոստիկանությունը պարզել է, որ վնասվածքները հասցրել է ամուսինը. նա ձերբակալվել է։ Սպանության հատկանիշներով, այն է՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ։
Ըստ շրջանառվող տեղեկությունների, վերջիններս ամուսնալուծված են եղել ու պատճառը եղել է խանդը։
Նշենք նաև, որ shamshyan.com-ի հաղորդմամբ էլ, ամուսինը ինքնակամ հանձնվել է ոստիկանությանը՝ մոտենալով համայնքային ոստիկանին ու տեղեկացնելով, որ ինքն է կատարել հանցագործությունը։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ